Իրաքը դուրս եկավ ԱԱ-2026 միջմայրցամաքային փլեյ-օֆֆ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իրաքի ազգային հավաքականը շարունակում է ճանապարհը դեպի իր առաջին աշխարհի առաջնությունը՝ վերջին 40 տարվա ընթացքում։ Թիմը դուրս եկավ ԱԱ-2026 ընտրական շրջանի միջմայրցամաքային փլեյ-օֆֆ՝ հաղթելով ԱՄԷ-ին ասիական փլեյ-օֆֆի եզրափակչում։
Պատասխան խաղը չափազանց դրամատիկ էր․ Իրաքը 2:1 հաշվով հաղթեց ԱՄԷ-ին․ վճռական գոլը խփվեց ավելացված ժամանակի 17-րդ րոպեին՝ 11-մետրանոցից։ Առաջին խաղը ավարտվել էր 1:1, և երկու հանդիպումների ընդհանուր հաշվով իրաքցիները հաղթեցին՝ 3:2։
Իրաքի երկար ճանապարհը դեպի ԱԱ-2026 փլեյ-օֆֆ
Իրաքը անցավ Ասիական որակավորման երեք փուլերով․
2-րդ փուլ․ 1-ին տեղ խմբում՝ Ինդոնեզիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ։
3-րդ փուլ․ Խմբում 3-րդ տեղ։ Իրաքը գերազանցեց Օմանին, Պաղեստինին և Քուվեյթին՝ զիջելով միայն Հարավային Կորեային և Հորդանանին։
Փլեյ-օֆֆ․ Հաղթանակ ԱՄԷ-ի նկատմամբ՝ երկու խաղերի արդյունքում։
Ինչ է սպասվում հետո?
Այժմ Իրաքը հանդես կգա միջմայրցամաքային փլեյ-օֆֆում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝
-
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
-
Նոր Կալեդոնիա
-
Բոլիվիա
-
Եվ Հյուսիսային Ամերիկայից երկու թիմ, որոնք կհայտատվեն վաղը։
Փլեյ-օֆֆի խաղերը կանցկացվեն 2026 թվականի մարտին Մեքսիկայում՝։ Մունդիալը կմեկնարկի 2026-ի ամռանը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Միջմայրցամաքային փլեյ-օֆֆից ԱԱ-ին կանցնեն երկու թիմ։
Իրաքի առաջին և միակ մասնակցությունը Աշխարհի առաջնությանը եղել է 1986 թվականին, երբ մրցաշարը կրկին անցկացվել էր Մեքսիկայում։ Այժմ «Մեսոպոտամիայի առյուծները» իրական հնարավորություն ունեն վերադառնալու համաշխարհային ասպարեզ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0