Մոնտենեգրոյի հավաքականը պարտվեց Չեխիային Հայաստանի հետ խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մոնտենեգրոյի ազգային հավաքականը 2026 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի արտագնա խաղում 0:2 հաշվով զիջեց Չեխիային։ Հանդիպումն անցկացվել է հունիսի 6-ին՝ Պլզենում։
Չեխերը հաղթանակ են տարել Պատրիկ Շիկի և Ադամ Հլոժեկի խփած գոլերի շնորհիվ։ Մոնտենեգրոն ուներ հաշվի տարբերությունը կրճատելու հնարավորություն, սակայն Միրկո Վուկոտիչը չիրացրեց 11-մետրանոցը։
Երեք տուրից հետո Ռոբերտ Պրոսինեչկուի թիմն ունի 6 միավոր․ մինչ այդ մոնտենեգրացիները հաղթել էին Գիբրալթարին (3:1) և Ֆարերյան կղզիներին (1:0)։ Չեխիան երեք անընդմեջ հաղթանակով գլխավորում է L խումբը՝ 9 միավորով։
Նույն օրը Հայաստանի հավաքականը անցկացրել է բարեկամական հանդիպում Կոսովոյի հետ և պարտվել 2:5 հաշվով։
Հունիսի 9-ին Նիկշիչում Մոնտենեգրոն և Հայաստանը կանցկացնեն միմյանց դեմ բարեկամական խաղ, որը ծառայելու է որպես նախապատրաստական փուլ աշնանային հանդիպումներին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը դեռ չի մեկնարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլը։ Նրա խմբում ընդամենը չորս թիմ կա, և Ջոն վան’տ Սխիպի գլխավորած թիմը առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ Պորտուգալիայի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0