Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել սամբոյի մինչև 18 տարեկանների Եվրոպայի 2025 թ. առաջնությունում
Լիմասոլում ընթացող սամբոյի մինչև 18 տարեկանների Եվրոպայի 2025 թ. առաջնությունում Հայաստանի հավաքականը հաջողությամբ է հանդես եկել՝ նվաճելով հինգ մեդալ՝ մեկ ոսկի, երկու արծաթ և երկու բրոնզ:
Եվրոպայի չեմպիոն է դարձել Գոռ Շատվերյանը 71 կգ քաշային կարգում: Եզրափակչում նա հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Խարբուզին:
Հայաստանի հավաքականի մեդալային արդյունքները՝
-
Ոսկի՝ Գոռ Շատվերյան (71 կգ)
-
Արծաթ՝ Ջոնիկ Օզմանյան (64 կգ), Միլենա Արաքելյան (50 կգ)
-
Բրոնզ՝ Գոռ Աղասարյան (79 կգ), Մանուշակ Խաչատրյան (54 կգ)
Վաղը Լիմասոլում կավարտվի մրցաշարը՝ սամբոյի մինչև 16 տարեկան կադետների Եվրոպայի առաջնությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիմասոլում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականը նույնպես նվաճել էր 6-ական մեդալ: Այսպիսով, Լիմասոլում անցկացված բոլոր առաջնություններում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ նվաճել է 17 մեդալ՝ 3 ոսկե, 4 արծաթե և 10 բրոնզե:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0