Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները կանանց բռնցքամարտի ԱԱ-2025-ում
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը ավարտեց իր մասնակցությունը 2025 թվականի աշխարհի առաջնությանը, որը անցկացվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այսօր՝ մարտի 11-ին, ռինգ դուրս եկան երեք հայ մարզուհիներ, սակայն, ցավոք, նրանք չկարողացան հաղթանակ տոնել։
50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը հանդիպեց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության մարզուհի Քում Անին և պարտվեց 0:5 հաշվով։
60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը չկարողացավ հաղթել Սերբիայի ներկայացուցիչ Նատալյա Շադրինային՝ պարտվելով նույն 0:5 հաշվով։
63 կգ քաշային կարգում Սոնա Հարությունյանը պարտություն կրեց Լատվիայի մարզուհի Եկատերինա Սորոկինայից։ Մենամարտն ավարտվեց տեխնիկական նոկաուտով երկրորդ ռաունդում։
Ավելի վաղ մրցաշարում պարտություն էր կրել նաև Եկատերինա Սիչևան (54 կգ), այդպիսով Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթները այս առաջնությունում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0