SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը կներկայանա ծանրամարտի պատանեկան և երիտասարդական աշխարհի առաջնությունում 2025 թվականին


Հայաստանի հավաքականը կներկայանա ծանրամարտի պատանեկան և երիտասարդական աշխարհի առաջնությունում 2025 թվականին
Ծանրամարտ 💬 Comment

Հայաստանի հավաքականը կմասնակցի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական աշխարհի առաջնությանը, որը կկայանա 2025 թվականի ապրիլի 30-ից մայիսի 5-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է հավաքականի կազմը. Հայաստանը կներկայացնեն յոթ մարզիկներ՝ հինգ պատանի և երկու աղջիկ:

Մինչև 20 տարեկանների մրցաշարում կմասնակցեն Հայաստանի 5 մարզիկներ, իսկ մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում՝ 2 ներկայացուցիչ:

Մրցումներին կմասնակցեն.

  • Հովհաննես Հովհաննիսյան (67 կգ, երիտասարդներ) — ելույթը մայիսի 1-ին՝ ժամը 03:30-ին,

  • Նարեկ Մկրտչյան (81 կգ, երիտասարդներ) — ելույթը մայիսի 2-ին՝ ժամը 03:30-ին,

  • Վալերիկ Մովսիսյան (89 կգ, երիտասարդներ) — ելույթը մայիսի 3-ին՝ ժամը 01:00-ին,

  • Գրիգոր Ղազարյան (96 կգ, պատանիներ, Բ խումբ) — ելույթը մայիսի 3-ին՝ ժամը 22:30-ին,

  • Հարություն Հովհաննիսյան (+102 կգ, պատանիներ) — ելույթը մայիսի 4-ին՝ ժամը 03:30-ին,

  • Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ, երիտասարդներ) — ելույթը մայիսի 1-ին՝ ժամը 03:30-ին,

  • Էմմա Պողոսյան (81 կգ, երիտասարդներ) — ելույթը մայիսի 4-ին՝ ժամը 01:00-ին:

Հայաստանի երիտասարդական հավաքականին պատրաստում են Մելիք Գուկասյանը և Դավիթ Մուրադյանը, պատանեկան հավաքականին՝ Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց հավաքականին՝ Տարոն Թոմվասյանը: Հայկական պատվիրակության ղեկավար է նշանակվել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։