Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային Եվրաբասկետ-2029-ի նախա-քվալիֆիկացիայի 2-րդ տուրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտություն կրեց Նորվեգիայի թիմից՝ 2029 թվականի Եվրոպայի առաջնության նախա-քվալիֆիկացիայի երկրորդ տուրի խաղում։ Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց 62:74 հաշվով։
Չնայած ֆավորիտի կարգավիճակին և սեփական հանդիսատեսի աջակցությանը՝ Բոգդան Կարաչիչի նախաձեռնած թիմը չկարողացավ իրացնել իր հարձակողական ներուժը։ Հայաստանի հավաքականի նետումների ճշգրտությունը կազմեց ընդամենը 29%, մինչդեռ նորվեգացիները գործում էին զգալիորեն արդյունավետ՝ 39%։
Հայաստանի հավաքականի լավագույն խաղացող դարձավ թիմի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, որը հավաքեց 30 միավոր և կատարեց 7 անդրադարձ։ Նույնպես 12-ական միավոր գրանցեցին Յուրա Մելիքյանը և Քրիստիան Վայթալը։
Այս պարտությունը լուրջ հարված դարձավ Հայաստանի համար հաջորդ փուլ անցնելու պայքարում, սակայն թիմը շարունակելու է պայքարը մնացած հանդիպումներում։
Հաջորդ խաղը տեղի կունենա մարտի 2-ին՝ Բուլղարիայի դեմ Երևանում։ Առաջին տուրում Բուլղարիան 98:88 հաշվով հաղթել էր Հայաստանին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0