Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Բուլղարիային Եվրոբասկետ-2029-ի նախապարույրի մեկնարկային հանդիպմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոբասկետ 2029-ի նախապարույրի հանդիպումները սկսեց Բուլղարիայի հավաքականից կրած՝ 88:98 հաշվով պարտությամբ։ Հանդիպումն անցկացվեց B խմբի շրջանակում։
Խաղը հատուկ նշանակություն ուներ ազգային թիմի համար. Հայաստանի հավաքականում իր առաջին հանդիպումն անցկացրեց նատուռալիզացված ամերիկացի պաշտպան Քրիստիան Վիտթալը, որը միանգամից դարձավ թիմի առաջատարներից մեկը՝ հավաքելով 27 միավոր և կատարելով 8 անդրադարձ։
Հայաստանի հավաքականում հանդիպման գլխավոր բոմբարդիրը դարձավ Անդրե Սփայթ-Մկրտչյանը՝ վաստակելով տպավորիչ 37 միավոր։
Հայաստանի հավաքականի խաղացողների վիճակագրությունը.
-
Անդրե Սփայթ-Մկրտչյան — 37 միավոր
-
Քրիստիան Վիտալ — 27 միավոր, 8 անդրադարձ
-
Յուրա Մելիքյան — 8 միավոր, 12 անդրադարձ
-
Ալբերտ Թադևոսյան — 5 միավոր, 4 անդրադարձ
-
Դանիել Կիրակոսյան — 4 միավոր
-
Ռաֆայել Մասումյան — 3 միավոր
-
Գաբրիել Աջեմյան — 2 միավոր
-
Վալերի Աղաջանյան — 2 միավոր
Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 30-ին Երևանում՝ ընդունելով Նորվեգիայի հավաքականին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0