Հայաստանի Մ20 հավաքականը սերտ պայքարում զիջեց Դանիային Եվրոպայի առաջնությունում (Բ դիվիզիոն)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 20 տարեկանների բասկետբոլի երիտասարդական հավաքականը 92:93 հաշվով պարտվեց Դանիայի թիմին Եվրոպայի Մ20 առաջնության 13–16-րդ տեղերի համար պայքարում, որը անցկացվում է Երևանում։
Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման հերոս դարձավ Յուրա Մելիքյանը՝ ձևակերպելով դաբլ-դաբլ․ 23 միավոր, 17 հետ վերցրած գնդակ, 5 փոխանցում, ինչպես նաև մեկ խլում և մեկ բլոկ։ Հիանալի խաղ ցույց տվեց նաև Դանիել Կիրակոսյանը՝ հավաքելով 20 միավոր, կատարելով 7 հետ վերցրած գնդակ և 2 խլում։ Լավ հանդես եկան նաև Քսավիե Կիսլիսյանը (17 միավոր) և Տիգրան Մկրտումյանը (13 միավոր)։
Թեպետ անմնացորդ պայքարի, Հայաստանի հավաքականին ընդամենը երկու միավոր չբավարարեց հաղթանակի և ավելի բարձր հորիզոնականների համար պայքարը շարունակելու համար։
Վաղը՝ հուլիսի 20-ին, տանտեր Հայաստանի հավաքականը կանցկացնի իր վերջին հանդիպումը Եվրոպայի առաջնությունում՝ պայքարելով 15-րդ տեղի համար Ավստրիայի դեմ, որը պարտվել էր Բուլղարիային։
Նշենք, որ եզրափակիչ փուլի գլխավոր պայքարում ընդգրկված են հետևյալ թիմերը՝ Խորվաթիա ընդդեմ Թուրքիայի և Լատվիա ընդդեմ Շվեյցարիայի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0