Հայաստանի Մ19 հավաքականը հայտարարեց կազմը առաջիկա ուսումնամարզական հավաքի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Եվրոպայի առաջնության որակավորման փուլին։ Օգոստոսի 21-ից 23-ը թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/ֆուտբոլի ակադեմիայում։
Թիմի գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հրավիրվածների ցուցակում ընդգրկել է գրեթե բոլոր առաջատար ակումբների ֆուտբոլիստներին։ Ընդլայնված կազմի մեջ ընդգրկվել է 29 խաղացող։
Դարպասապահներ
Արտյոմ Դավիդով - Նոա
Ալբերտ Ավետիսով - Նոա
Արթուր Պետրոսյան - Փյունիկ
Սարգիս Դերձակյան - Միկա
Պաշտպաններ
Գոռ Վասիլյան- Նոա
Նարեկ Պողոսյան -Փյունիկ
Մարատ Բաբայան- ԲԿՄԱ
Կարեն Հարությունյան -Շիրակ
Կարեն Ղազարյան- Ուրարտու
Գոռ Գրիգորյան -Նոա
Ազատ Հակոբյան -Արարատ
Ժոռա Դադամյան- Ուրարտու
Նարեկ Ալեքսանյան -Ուրարտու
Կիսապաշտպաններ
Մարտուն Հովհաննիսյան -Արարատ Արմենիա
Վահե Հովհաննիսյան -Ուրարտու
Մայիս Խաչատրյան -Փյունիկ
Արմեն Ծատրյան -Սյունիք ՖԱ
Վահե Կարապետյան -Փյունիկ
Արտակ Գալստյան -Փյունիկ
Ալեքս Գալստյան- Վան
Հայկ Ստեփանյան - Ուրարտու
Գոռ Մանուկյան - Ուրարտու
Սարգիս Շահվերդյան - Արարատ Արմենիա
Հովհաննես Եղիազարյան -Արարատ ՖԱ
Աշոտ Գրիգորյան - Փյունիկ
Մայքլ Ասիրյան -Նոա
Հարձակվողներ
Էմիլ Պապիկյան - Շիրակ
Վարդան Թովմասյան - Անդրանիկ
Էրիկ Ասատրյան - Ուրարտու
Վալերի Համբարձումյան - Փյունիկ
Հիշեցնենք, որ արդեն աշնանը Հայաստանի Մ19 հավաքականին սպասում են պաշտոնական հանդիպումներ․ հոկտեմբերի 8-ից 14-ը Եվրոպայի 2025-ի որակավորման փուլում մեր թիմը կխաղա Գերմանիայի, Նորվեգիայի և Կոսովոյի հասակակիցների դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0