SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Ալբանիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու


Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Ալբանիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու
Բասկետբոլ 💬 Comment

Հայաստանի մինչև 18 տարեկանների տղամարդկանց բասկետբոլի հավաքականը մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարին, որը կանցկացվի հուլիսի 19-27-ը։

Հավաքականը գլխավորում է Արեգ Վատյանը, նրա գլխավորությամբ թիմը ներկայանում է հետևյալ կազմով․

  • Ներսես Ավագյան

  • Արտյոմ Նազլուխանյան

  • Ռաֆայել Մասումյան

  • Էդգար Աղաբեկյան

  • Դավիթ Փարոթ

  • Արթուր Ավագյան

  • Դավիթ Քաքոյան

  • Էդուարդ Մնացականյան

  • Անդրեյ Վոգներուբով

  • Միխայիլ Պետրով

  • Սեբաստիան Հացագորզյան

Գլխավոր մարզչի օգնականի դերում կլինի Թովմաս Օրդանյանը։

Հայաստանի հավաքականը խմբային փուլում կխաղա Ա խումբում՝ հանդիպելով Սան Մարինոյի, Կիպրոսի, Մոնակոյի և Գիբրալթարի հավաքականների հետ։

Նշենք, որ այս կազմից Սեբաստիան Ացագորզյանը ներկայումս հանդես է գալիս Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում՝ Երևանում անցկացվող Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունում և դրանից հետո կմիանա մինչև 18 տարեկանների հավաքականին Ալբանիայում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։