SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ18 հավաքականը՝ Եվրոպայի բասկետբոլի առաջնության C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր


Հայաստանի Մ18 հավաքականը՝ Եվրոպայի բասկետբոլի առաջնության C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր
Բասկետբոլ 💬 Comment

Հայաստանի երիտասարդական հավաքականը (U18) բրոնզե մեդալներ նվաճեց Եվրոպայի բասկետբոլի առաջնության C դիվիզիոնում, որը տեղի ունեցավ Ալբանիայում։ Երրորդ տեղի համար պայքարում հայ բասկետբոլիստները 81:77 հաշվով հաղթեցին Անդորրայի հասակակիցներին։

Հանդիպման գլխավոր հերոս դարձավ Սեբաստիան Ացակորզյանը, որը դաբլ-դաբլ ձևակերպեց։ Նրա հաշվին՝ 25 միավոր, 12 ռիբաունդ, 4 փոխանցում, 4 գնդի խլում և 1 բլոք։

Ընդհանուր առմամբ մրցաշարում թիմը անցկացրեց վեց խաղ, որոնցից չորսում հաղթեց․

Հայաստան – Սան Մարինո 92:59
Հայաստան – Մոնակո 69:57
Հայաստան – Կիպրոս 63:69
Հայաստան – Գիբրալթար 81:48
Կիսաեզրափակիչ․ Հայաստան – Լյուքսեմբուրգ 64:74
3-րդ տեղի խաղ․ Հայաստան – Անդորրա 81:77

Սեբաստիան Ացակորզյանը դարձավ հայկական հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը՝ միջինը հավաքելով 21,8 միավոր և 9,5 ռիբաունդ յուրաքանչյուր խաղում։ Հիշեցնենք, որ այս մրցաշարից առաջ նա պաշտպանել էր Հայաստանի Մ20 հավաքականի գույները Երևանում կայացած Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում։

Հիանալի մրցաշար անցկացրեց նաև Ռաֆայել Մասումյանը, որը միջինը գրանցեց 13 միավոր, 9 ռիբաունդ և 2,5 փոխանցում յուրաքանչյուր խաղում։

Այսօր Հայաստանի կանանց Մ18 հավաքականը կխաղա նույնատիպ մրցաշարի եզրափակչում՝ Վրաստանի դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։