Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց Ֆինլանդիային՝ ԵՎՐՈ-Մ17-ի ընտրական երկրորդ տուրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթը ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնության նախնական ընտրական փուլի առաջին փուլում։ Երկրորդ տուրում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հասակակիցներին։
Խմբի մյուս խաղում Կիպրոսը և Հյուսիսային Իռլանդիան խաղացին ոչ ոքի՝ 0:0։
Երկու տուրերից հետո Հայաստանի հավաքականը միավորներ չունի․ ավելի վաղ հայ երիտասարդները 1:2 հաշվով պարտվել էին Հյուսիսային Իռլանդիային։
Վերջին հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 3-ին՝ մրցելով Կիպրոսի Մ17 հավաքականի դեմ։ Բոլոր խմբային հանդիպումները տեղի են ունենում Կիպրոսում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0