Հայաստանի Մ16 հավաքականը ջախջախեց Ալբանիային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 16 տարեկանների պատանեկան հավաքականը շարունակեց իր վստահ ելույթները բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում՝ «C» դիվիզիոնում։ Խմբային փուլի երրորդ տուրում հայերը 97։63 հաշվով ջախջախեցին Ալբանիայի հավաքականին և խմբում գրավելով առաջին տեղը՝ անցան կիսաեզրափակիչ։
Հայաստանի թիմի առաջատար եռյակը՝ Քևին Քեշիշյանը, Էդգար Աղաբեկյանը և Ստեփան Կարիբյանը, հերթական անգամ փայլուն հանդիպում անցկացրին՝ միասին վաստակելով 76 միավոր։
Լավագույնը Էդգար Աղաբեկյանն էր՝ գրեթե քառակի դաբլով՝ 27 միավոր, 6 անդրադարձ, 8 փոխանցում, 6 խլում և 2 բլոկ։ Քևին Քեշիշյանը նույնպես փայլեց բազմակողմանի խաղով՝ 26 միավոր, 15 անդրադարձ, 4 փոխանցում, 1 խլում և 1 բլոկ։ Ստեփան Կարիբյանը ավելացրեց 23 միավոր, 6 անդրադարձ, 4 փոխանցում, 4 խլում և 1 բլոկ։
Հիանալի հանդիպում անցկացրեց նաև Դավիթ Պարոտը՝ գրանցելով դաբլ-դաբլ՝ 13 միավոր, 12 անդրադարձ, 1 փոխանցում, 1 խլում և 3 բլոկ։
Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց երեք հաղթանակով՝ Ալբանիայի, Մոլդովայի և Մալթայի նկատմամբ՝ անցնելով կիսաեզրափակիչ։ Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում մեր բասկետբոլիստները կհանդիպեն Անդորրայի հավաքականի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0