Հայաստանի Մ16 հավաքականը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար (Ս դիվիզիոն)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մինչև 16 տարեկանների Հայաստանի տղամարդկանց հավաքականը 78:87 հաշվով պարտվեց Անդորրային՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների բասկետբոլի առաջնության (Ս դիվիզիոն) կիսաեզրափակչում։
Խաղի լավագույն խաղացող ճանաչվեց Դավիթ Պարոտը, ով ձևակերպեց դաբլ-դաբլ՝ 21 միավոր, 10 վերցրած գնդակ, 3 փոխանցում և 2 խլում։ Եվս մեկ դաբլ-դաբլ գրանցեց Քևին Քեշիշյանը՝ 18 միավոր, 11 վերցրած գնդակ և 1 փոխանցում։
Երրորդ տեղի համար Հայաստանը կխաղա Ալբանիայի հավաքականի դեմ։
Խմբային փուլում Հայաստանը հաղթել էր Ալբանիային՝ 97:63 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0