SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի մինչև 16 տարեկանների վոլեյբոլի հավաքականը մեկնարկեց տնային ԵՎՐՈ-ն՝ պարտությամբ Հունաստանից


Հայաստանի մինչև 16 տարեկանների վոլեյբոլի հավաքականը մեկնարկեց տնային ԵՎՐՈ-ն՝ պարտությամբ Հունաստանից
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Հուլիսի 23-ին Երևանում մեկնարկած մինչև 16 տարեկանների Եվրոպայի վոլեյբոլի առաջնության առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Հունաստանի թիմին՝ 0:3 (13:25, 14:25, 22:25) հաշվով։

Չնայած անհաջող մեկնարկին՝ Անդրեյ Նոզդրինի սաները պատրաստվում են շարունակել պայքարը բարձր տեղերի համար։ Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, թիմի նպատակն է մրցաշարի արդյունքներով հայտնվել հնգյակում։

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի արդեն վաղը՝ հուլիսի 24-ին՝ Ռումինիայի դեմ։

Մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Երևանում կանցկացվի հուլիսի 23-30-ը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։