Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնությունում տոնում է երկրորդ խոշոր հաղթանակը (C դիվիզիոն)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 16 տարեկանների պատանեկան հավաքականը շարունակում է վստահ ելույթները բասկետբոլի Եվրոպայի առաջնության «Ս» դիվիզիոնում։ Երկրորդ տուրում մեր հավաքականը ջախջախեց Մալթայի ընտրանուն՝ 96:46 հաշվով։
Հանդիպման գլխավոր հերոսներն էին Քևին Քեշիշյանը և Էդգար Աղաբեկյանը, ովքեր յուրաքանչյուրն ունեցան 29 միավոր։
• Քեշիշյանի ակտիվում են նաև 7 վերադարձ, 2 փոխանցում, 1 խլում և 1 բլոկ։
• Աղաբեկյանը աչքի ընկավ 9 վերադարձով, 4 գոլային փոխանցումով, 3 խլումով և 2 բլոկով։
Սա արդեն երկրորդ հաղթանակն է Հայաստանի հավաքականի համար․ առաջին տուրում մեր թիմը 80:56 հաշվով հաղթել էր Մոլդովային։
Հաջորդ խաղը կայանալու է հուլիսի 10-ին՝ Ալբանիայի հավաքականի դեմ, որը նաև մրցաշարի կազմակերպիչն է։ Դա կլինի խմբային փուլի վերջին հանդիպումը, որից հետո կսկսվի փլեյ-օֆֆ փուլը։
Ներկայում Հայաստանը գլխավորում է Ա խումբը, իսկ B խմբում առաջատարն է Լյուքսեմբուրգը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0