Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Թբիլիսիում անցկացվող EYBL մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը շարունակում է մասնակցությունը Եվրոպական երիտասարդական բասկետբոլի լիգայի (EYBL) Թբիլիսիում ընթացող փուլին։
Մրցաշարի երրորդ խաղում հայկական թիմը լարված պայքարում հաղթեց Ղազախստանի հասակակիցներին՝ 76:74 հաշվով։ Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Դմիտրի Աջյանը, ով ներկայացնում է ռուսական «Ռեուտով Մոսկվա» ակումբը․ նա վաստակեց 35 միավոր և դարձավ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը։
Ավելի վաղ մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթել էր վրացական «Թելավիին»՝ 82:61 հաշվով, սակայն երկրորդ խաղում պարտվել էր Լատվիայի թիմին՝ 55:75։
Այսպիսով, երեք խաղից հետո հայկական թիմը ունի երկու հաղթանակ և մեկ պարտություն։ Թբիլիսիում մրցաշարը շարունակվում է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0