SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթը ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում


Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթը ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի մինչև 15 տարեկանների պատանեկան հավաքականը ավարտեց մասնակցությունը ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որը կայացավ Ալբանիայում։ Վերջին՝ երրորդ տուրում, մեր ընտրանին 1:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին։ Հայկական թիմի միակ գոլը հանդիպման վերջին րոպեներին 11 մետրանոց հարվածից խփեց Նարեկ Ավետիսյանը։

Մրցաշարի շրջանակում Արտմենիայի հավաքականը անցկացրեց երեք հանդիպում, սակայն միավորներ հավաքել չկարողացավ։ Նախկինում մեր տղաները պարտվել էին տանտեր Ալբանիային՝ 1:3 հաշվով, ինչպես նաև Կոսովոյի հավաքականին՝ 3:4 հաշվով։

Չնայած արդյունքներին՝ մրցաշարին մասնակցությունը կարևոր փորձ էր երիտասարդ ֆուտբոլիստների համար, որը հնարավորություն տվեց նրանց ձեռք բերել միջազգային խաղային փորձ և պատրաստվել ապագա պաշտոնական մրցումներին։

Հայաստանի U15 հավաքականի արդյունքները ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում.

  • Հայաստան – Ալբանիա 1:3

  • Հայաստան – Կոսովո 3:4

  • Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա 1:2


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։