Հայաստանի Մ15 հավաքականը պարտվեց Կոսովոյին ՈւԵՖԱ-ի Զարգացման Տուրնիրի երկրորդ խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը անցկացրեց իր երկրորդ հանդիպումը ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի շրջանակում, որը կայանում է Ալբանիայում։ Նարեկ Դավթյանի գլխավորած թիմը լարված պայքարում 4:3 հաշվով պարտվեց Կոսովոյի հասակակիցներին։
Հայաստանի հավաքականը խաղի ընթացքում երեք անգամ առաջ անցավ հաշվի մեջ՝ 1:0, 2:1 և 3:2, սակայն վերջում զիջեց։
Հայաստանի հավաքականի գոլերի հեղինակներ դարձան «Ուրարտու»-ի խաղացողներ Օվիկ Խաչատրյանը, Հարություն Բաղդասարյանը և Մարտին Սարգսյանը։
Զարգացման մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանի Մ15 հավաքականը կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դեմ․ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 3-ին։
Բոլոր հայկական գոլերը՝ ստորև ներկայացված տեսանյութում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0