Հայաստանի Մ-15 հավաքականը կմասնակցի մրցաշարի Ալբանիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 23-ից 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս պատրաստական փուլը կլինի վերջինը՝ մինչև թիմի մասնակցությունը ՈւԵՖԱ-ի զարգացման միջազգային մրցաշարին, որը կկայանա Ալբանիայում։
Հավաքի ավարտից հետո՝ հոկտեմբերի 28-ին, Նարեկ Դավթյանի գլխավորությամբ ընտրանին կմեկնի Ալբանիա, որտեղ կստուգի ուժերը եվրոպական այլ երկրների հասակակիցների հետ։
Հավաքի համար գլխավոր մարզիչը հրավիրել է 26 ֆուտբոլիստ՝ ներկայացնող երկրի առաջատար ակադեմիաները՝ «Փյունիկ», «Ուրարտու», «Ֆուտբոլի ակադեմիա», «Նոա» և «Արարատ»։
Դարպասապահներ
Դանիել Գևորգյան «Փյունիկ-10-1»
Գոռ Գազազյան «Նոա-10»
Գևորգ Աբաջյան «Փյունիկ-11-1»
Պաշտպաններ
Արտյոմ Շեկիկյան «Փյունիկ-11-1»
Միքայել Սարգսյան «Ուրարտու-11-1»
Հայկ Ադամյան «Ակադեմիա-11-1»
Սարգիս Աղայան «Փյունիկ-11-1»
Աշոտ Միրաբյան «Ակադեմիա-11-1»
Վարդան Նազարյան «Ակադեմիա-11-1»
Սերոժ Ստեփանյան «Ուրարտու-11-1»
Հարութ Բաղդասարյան «Ուրարտու-11-1»
Հայկ Հարությունյան «Ակադեմիա-11-1»
Կիսապաշտպաններ
Հովսեփ Հովսեփյան «Ակադեմիա-11-1»
Հրաչ Մախսուդյան «Ակադեմիա-11-1»
Տիգրան Խաչատրյան «Ուրարտու-11-1»
Վահագն Եղյան «Փյունիկ-11-1»
Արթուր Մանուկյան «Փյունիկ-11-1»
Հովիկ Խաչատրյան «Ուրարտու-11-1»
Նարեկ Ավետիսյան «Փյունիկ-11-1»
Հարձակվողներ
Մարտին Սարգսյան «Ուրարտու-12-2»
Վրույր Քոչարյան «Ուրարտու-11-1»
Արեն Սարգսյան «Փյունիկ-11-1»
Գևորգ Մալխասյան «Փյունիկ-11-1»
Դավիթ Տիգրանյան «Արարատ-10»
Արթուր Արշակյան «Նոա-10»
Մրցաշարի խաղացանկը (Երևանի ժամանակով)
29 հոկտեմբեր – Ալբանիա - Հայաստան (17:00)
31 հոկտեմբեր – Կոսովո - Հայաստան (13:00)
3 նոյեմբեր – Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա (13:00)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0