SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց իր վերջին մարզումը Իռլանդիայի դեմ խաղից առաջ


Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց իր վերջին մարզումը Իռլանդիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլ 💬 Comment

Հոկտեմբերի 13-ին Դուբլինում, «Aviva Stadium»-ում, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց վերջին մարզումը՝ նախքան աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի F խմբի 4-րդ տուրի հանդիպումը Իռլանդիայի հավաքականի դեմ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրապարակած կադրերում երևում է, որ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը անհատապես զրուցել է մի շարք ֆուտբոլիստների հետ, մասնավորապես՝ պաշտպան Գեորգի Հարությունյանի հետ։ Թիմը անցկացրեց տաքացում և երկկողմանի խաղ։

Ֆուտբոլիստները լավ տրամադրությամբ էին և ոգևորված՝ պատրաստվում էին առաջիկա հանդիպմանը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը չունի կորուստներ կամ որակազրկվածներ․ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցել խաղին։

Դեղին քարտի վտանգի տակ են Էրիկ Պիլոյանը, Գեորգի Հարությունյանը և Կամո Հովհաննիսյանը․ եթե նրանք ստանան դեղին քարտ, կբացակայեն նոյեմբերին կայանալիք Հունգարիայի դեմ խաղից։

Լրագրողական ասուլիսից մեջբերումներ.

Եղիշե Մելիքյան․ «Իռլանդիայի դեմ հանդիպումը կլինի իսկական ֆուտբոլային ճակատամարտ»

Էրիկ Փիլոյան․ «Կանենք ամեն ինչ՝ Իռլանդիայի դեմ հաղթանակի համար»

Կարդացեք նաև․
Ֆուտբոլիստների պատրաստականության վերլուծությունը՝ Հունգարիայի և Իռլանդիայի դեմ խաղերից առաջ


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։