Հայաստանի ազգային հավաքականը հունիսին Երևանում կանցկացնի երկու ընկերական հանդիպում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսին Երևանում կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հունիսի 6-ին կմրցի Ղազախստանի հավաքականի հետ, իսկ հունիսի 9-ին կհանդիպի Մոլդովայի ընտրանու հետ։
Երկու հանդիպումներն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Հիշեցնենք, որ արդեն մարտի 29-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ Բելառուսի թիմի դեմ, նույնպես Երևանում։
Հունիսյան հանդիպումներից հետո ազգային թիմին սպասվում է պաշտոնական մրցաշարերի մեկնարկը՝ Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղերում։ Հայաստանը հանդես կգա C2 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեռնոգորիայի, Կիպրոսի հավաքականները, ինչպես նաև Լատվիա / Ջիբրալթար զույգի հաղթողը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0