Հայաստանի հավաքականը ժամանել է Պորտու՝ ԱՇ-2026-ի որակավորման վերջին հանդիպման համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պորտու, որտեղ նոյեմբերի 16-ին «Դրագաու» մարզադաշտում կկայանա 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի 6-րդ տուրի հանդիպումը Պորտուգալիայի և Հայաստանի միջև։ Այս խաղը կլինի Եվրոպական ընտրական փուլի F խմբում Եղիշե Մելիքյանի թիմի վերջին հանդիպումը։
Մատչից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 17:30-ին կկայանա նախախաղային մամուլի ասուլիսը՝ գլխավոր մարզչի և ազգային թիմի մեկ ֆուտբոլիստի մասնակցությամբ։ Ժամը 18:00-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզում։
Պորտուգալիա է վերադարձել նաև Արթուր Սերոբյանը․ սա նրա երկրորդ հնարավորությունն է իրեն ցույց տալու Պորտուգալիայում։ 22-ամյա վինգերը նախկինում հանդես է եկել տեղական «Կասա Պիա» ակումբում․ 2023/24 մրցաշրջանում նա անցկացրել է 4 հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ։
Հայաստանն այլևս հնարավորություն չունի դուրս գալ խմբից, բայց Պորտուգալիային հաղթանակը չափազանց անհրաժեշտ է առաջին տեղը գրավելու և անմիջապես աշխարհի առաջնության ուղեգիր ստանալու համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0