Հայաստանի հավաքականը ժամանել է Բուդապեշտ՝ Հունգարիայի հետ խաղի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր, հոկտեմբերի 10-ին, Հայաստանի ազգային ֆուտբոլային հավաքականը ժամանել է Բուդապեշտ, որտեղ վաղը՝ հոկտեմբերի 11-ին, կանցկացնի Ա խմբի երրորդ տուրի հանդիպումը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ Հունգարիայի դեմ։
Խաղը կկայանա Բուդապեշտի մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 20:00-ին։
Այսօր Երևանի ժամանակով 19:30-ին կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի խաղից առաջ մամուլի ասուլիսը։
Հաջորդ ընտրական խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0