SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշում (սեպտեմբեր 2025 թ․ թարմացում)


Հայաստանի հավաքականը բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշում (սեպտեմբեր 2025 թ․ թարմացում)
Ֆուտբոլ 💬 Comment

Սեպտեմբերի 18-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների նորացված վարկանիշային աղյուսակը։ Դրա արդյունքներով Հայաստանի հավաքականը բարձրացել է երկու աստիճանով և այժմ զբաղեցնում է 103-րդ տեղը՝ 1219.55 միավորով։

Այս արդյունքը հնարավոր դարձավ հավաքականի ելույթների շնորհիվ սեպտեմբերյան խաղերում։ Հայաստանի հավաքականը կարևոր հաղթանակ տարավ Իռլանդիայի նկատմամբ (2:1), որը գտնվում է վարկանիշային աղյուսակի 61-րդ հորիզոնականում, և զիջեց Պորտուգալիային (0:5)։ Հենց իռլանդացիների դեմ խաղում հաղթանակն էլ հնարավորություն տվեց Հայաստանին բարելավել իր դիրքը։

Աշխարհի վարկանիշային աղյուսակի առաջատար դարձավ Իսպանիան՝ 1875.37 միավորով։ Ֆրանսիան շատ քիչ է զիջում և գտնվում է երկրորդ տեղում, իսկ գործող աշխարհի չեմպիոն Արգենտինան իջել է երրորդ հորիզոնական։

ՖԻՖԱ-ի տասնյակը սեպտեմբերի 18-ի դրությամբ

  1. Իսպանիա – 1875.37

  2. Ֆրանսիա – 1870.92

  3. Արգենտինա – 1870.32

  4. Անգլիա – 1820.40

  5. Պորտուգալիա – 1779.55

  6. Բրազիլիա – 1761.60

  7. Նիդերլանդներ – 1754.17

  8. Բելգիա – 1739.54

  9. Խորվաթիա – 1714.20

  10. Իտալիա – 1710.06

41 - Հունգարիա – 1492.18

61- Իռլանդիա – 1397.52

103 - ՀԱՅԱՍՏԱՆ – 1219.55

 


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։