Հայաստանի ծանրամարտի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք զինվորականների առաջին մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ծանրամարտի հավաքականը մասնակցելու է զինվորականների միջև անցկացվող առաջին միջազգային մրցաշարին, որը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում՝ նոյեմբերի 1-ից 6-ը։
Մեր երկրի պատվիրակությունը կներկայացնեն չորս մարզիկ․
-
60 կգ քաշային կարգում՝ Կառլեն Դավթյան,
-
65 կգ՝ Ժորա Գրիգորյան,
-
71 կգ՝ Հովհաննես Հովհաննիսյան,
-
94 կգ՝ Հովհաննես Ղահրամանյան։
Հավաքականի գլխավոր մարզիչն է Երվանդ Կիրակոսյանը, իսկ պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։
Այս մրցաշարը լինելու է իր ձևաչափով առաջինը՝ միավորելով տարբեր երկրների զինվորական ծանրորդներին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0