SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի թենիսի հավաքականը ավարտեց 2025 թվականի Դևիսի գավաթի խաղարկությունը


Հայաստանի թենիսի հավաքականը ավարտեց 2025 թվականի Դևիսի գավաթի խաղարկությունը
Թենիս 💬 Comment

Հայաստանի տղամարդկանց թենիսի հավաքականը ավարտեց իր ելույթը 2025 թվականի Դևիսի գավաթում՝ հանդես գալով Եվրոպայի երրորդ խմբում։ Մրցաշարը կայացավ Սկոպյեում՝ հունիսի 10-14-ը, և հայկական թիմը գրավեց վերջին տեղը՝ կրելով հինգ պարտություն նույն՝ 0:3 հաշվով։

Հայ թենիսիստները պարտվեցին բոլոր հանդիպումներում՝ Մոնտենեգրոյի, Մալթայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի և Լատվիայի դեմ։

Մրցաշարի արդյունքներով Մոնտենեգրոն, Լատվիան և Հյուսիսային Մակեդոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ՝ երկրորդ խումբ բարձրանալու համար։ Իսկ Հայաստանը և Մալթան հաջորդ տարի հանդես կգան Դևիսի գավաթի գոտիական մրցաշարերի չորրորդ խմբում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։