SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը հաղթեց Բիլի Ջին Քինգի գավաթի մրցաշարի իր խմբում և դուրս եկավ փլեյ-օֆֆ


Հայաստանի կանանց թենիսի հավաքականը հաղթեց Բիլի Ջին Քինգի գավաթի մրցաշարի իր խմբում և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Թենիս 💬 Comment

Հայաստանի կանանց հավաքականը վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի Գոտի III խմբի Billie Jean King Cup մրցաշարի C խմբում, որն անցկացվում է Մոլդովայում։

Խմբային փուլի վերջին հանդիպմանում հավաքականը հաղթեց Մալթայի թիմին․

Ալինա Սողոմնյան — Շեյեն Ջոյս Բորգ՝ 7-6 (7-5), 6-1
Անի Ամիրաղյան — Էլեն Ջենովեզե՝ 4-6, 6-3, 6-4

Հիշեցնենք, որ Ալինա Սողոմնյանը Արթուր Սողոմոնյանի դուստրն է, մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը երեք խաղից երեք հաղթանակ է տարել՝ մինչ այդ հաղթելով նաև Անդորրային և Սան Մարինոյին։

Այժմ թիմը դուրս է եկել փլեյ-օֆֆ՝ խմբերի հաղթողների միջև կայանալիք եզրափակիչ մինի-մրցաշար։ Բացի Հայաստանից, փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել Ֆինլանդիան և Մոլդովա — Իռլանդիա հանդիպման հաղթողը (հրապարակման պահին հանդիպումը դեռ ընթանում է)։ Միայն մեկ հավաքական իրավունք կստանա անցնելու երկրորդ խմբի մրցաշար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։