Հայաստանի թենիսի կանանց հավաքականը պարտվեց Ֆինլանդիային Բիլի Ջին Քինգի գավաթի փլեյ-օֆֆ փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց թենիսի հավաքականը ավարտեց Բիլի Ջին Քինգի գավաթի (Խումբ III) փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը՝ 0:3 հաշվով պարտվելով Ֆինլանդիայի հավաքականին:
Մենախաղերում Ալինա Սողոմոնյանը պարտվեց Լաուրա Հիետարանտեին՝ 1:6, 0:6, իսկ Անի Ամիրյանը չկարողացավ դիմադրել Անաստասիա Կուլիկովային՝ 0:6, 0:6: Զուգախաղում Սողոմոնյան/Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտա/Բլոմքվիստ ֆիննական զույգին՝ 2:6, 2:6:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 20-ին՝ Մոլդովայի դեմ:
Հիշեցնենք, որ խմբային փուլում Հայաստանի հավաքականը հանդես է եկել վստահ՝ տանելով երեք հաղթանակ և դուրս գալով փլեյ-օֆֆ փուլ:
Նշենք, որ այս փուլում միայն մեկ հավաքական է ստանում հնարավորություն առաջադիմելու երկրորդ խմբում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0