2025 թվականի Դևիսի գավաթում Հայաստանի թենիսի հավաքականը մեկնարկեց երկու պարտությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի թենիսի ազգային հավաքականը անհաջող մեկնարկեց Դևիսի գավաթի Եվրոպայի երրորդ խմբի մրցաշարում՝ պարտվելով առաջին երկու հանդիպումներում: Մրցաշարը անցկացվում է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա)՝ հունիսի 8-ից 14-ը:
Առաջին խաղում հայ թենիսիստները 0:3 հաշվով պարտվեցին Լատվիայի հավաքականին: Այնուհետև նույն արդյունքով ավարտվեց հանդիպումը Մոլդովայի դեմ՝ 0:3:
Հայաստանի թիմը դեռևս երեք հանդիպում պետք է անցկացնի՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Մալթայի և Չեռնոգորիայի հավաքականների դեմ:
Հավաքականի կազմը.
-
Միքայել Ավետիսյան (29 տարեկան)
-
Միքայել Ավանեսյան (17 տարեկան)
-
Հենրիկ Նիկողոսյան (38 տարեկան)
-
Սամվել Ագայան (17 տարեկան)
-
Ավետիք Քազարյան (17 տարեկան)
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը հանդես էր գալիս չորրորդ խմբում և կարողացավ բարձրանալ երրորդ դիվիզիոն:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0