SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի լակրոսի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի Օրլանդոյում


Հայաստանի լակրոսի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի Օրլանդոյում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Հայաստանի լակրոսի հավաքականը կմասնակցի International Sixes միջազգային մրցաշարին, որը կանցկացվի հունվարի 10–11-ը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում։

Խմբային փուլում հայկական թիմը կմրցի Ֆրանսիայի, Կոլումբիայի և Կուբայի հավաքականների դեմ։ Մրցաշարին կմասնակցեն նաև Լեհաստանի, Վիետնամի և Լյուքսեմբուրգի թիմերը։

Մրցաշարը կանցկացվի Sixes ձևաչափով՝ լակրոսի դինամիկ տարբերակով, որը ներառված է 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում։

Հայաստանի հավաքականի կազմը ձևավորվել է ԱՄՆ-ում և Կանադայում հանդես եկող հայկական սփյուռքի ներկայացուցիչներից։ Թիմում ընդգրկված են տարբեր քաղաքների մարզիկներ, այդ թվում՝ Գլենդեյլ և Սան Դիեգո (Կալիֆոռնիա), Դալաս (Տեխաս), Նյու Յորք և Տորոնտո (Կանադա) քաղաքներից։ Թիմը ղեկավարում են մարզիչներ Թայլեր Հոլը և Ջոնի Մուրադյանը։

Armenia Lacrosse team

Այս պահին բաց է մնում բացառապես ամերիկահայ մարզիկներից կազմված Հայաստանի հավաքականի՝ օլիմպիական որակավորման փուլին մասնակցության հարցը։ Այնուամենայնիվ, այդ ուղղությամբ աշխատանքները ակտիվորեն շարունակվում են։

Նշենք, որ անցյալ տարի Հայաստանի հավաքականը հաջողությամբ հանդես եկավ Պորտուգալիայում անցկացված միջազգային մրցաշարում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Մանրամասները՝ հղումով։

Օրլանդոյում կայանալիք մրցաշարը կդառնա ևս մեկ կարևոր փուլ հայկական լակրոսի զարգացման ճանապարհին միջազգային ասպարեզում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։