Հայաստանի հոկեյի հավաքականը 8:0 հաշվով ջախջախեց Իրանի թիմին Երևանում ընթացող աշխարհի առաջնությունում
Երևանում շարունակվող սահնակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության շրջանակում 4-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Իրանի նկատմամբ՝ 8:0:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի թիմը վաստակեց 9 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ մեկ միավորով զիջելով առաջատար Ուզբեկստանին։ Վերջին տուրը կկայանա ապրիլի 19-ին. Հայաստանը կխաղա Ինդոնեզիայի դեմ, իսկ Ուզբեկստանը՝ մրցաշարի աութսայդեր Մալայզիայի։
Հիշեցնենք, որ երրորդ դիվիզիոնի ուղեգիրը ստանում է միայն խմբի հաղթողը։
Խաղի հերոսներ դարձան մի շարք հայ հոկեյիստներ․
-
Արտյոմ Կուզնեցով — 2 գոլ և 2 գոլային փոխանցում
-
Մաքսիմ Կուզնեցով — 1 գոլ և 3 փոխանցում
-
Սերգեյ Խուդյակով — 2 գոլ և 1 փոխանցում
-
Տիգրան Մանուկյան — 1 գոլ և 2 փոխանցում
-
Արսեն Ասատրյան — 1 գոլ և 1 փոխանցում
-
Վալենտին Կովալենկո — 1 գոլ
-
Էդուարդ Մալաքյան — 2 փոխանցում
-
Պյոտր Լեբեդև, Սամվել Դավթյան, Սեյրան Սաղաթելյան, Իգոր Կրիվիխ, Արսեն Ամբարձումյան — մեկական գոլային փոխանցում
Աղյուսակը 4-րդ տուրից հետո․

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0