Հայաստանի հոկեյի հավաքականը Մոսկվայում հավաքի շրջանակներում անցկացրեց առաջին հանդիպումը
Մոսկվայում մարզական հավաքի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց ՄԱԻ համալսարանի թիմի դեմ։
Հանդիպումն ավարտվեց ՄԱԻ թիմի հաղթանակով՝ 7:4 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Իգոր Կրիվիխը, Արսեն Համբարձումյանը, Պավել Եգիազարյանը և Սերգեյ Օհանեզովը։ Հավաքի շրջանակում հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 22-ին՝ ժամը 21:00-ին, ԳՈւՈւ-ի հավաքականի դեմ։
Հայաստանի հավաքականի կազմը այս հանդիպման համար:

Վադիմ Գուսկովի ղեկավարությամբ Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությանը, որը կկայանա ապրիլին՝ Երևանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0