SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ-2026։ Պատմական ձեռքբերում


Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ-2026։ Պատմական ձեռքբերում
Ֆուտբոլ 💬 Comment

Առաջին անգամ պատմության մեջ Հայաստանը կմասնակցի ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը։ Որակավորման փուլում Ռուբեն Նազարեթյանի թիմը գրավեց առաջին տեղը 6-րդ խմբում՝ վաստակելով 16 միավոր։ Վճռորոշ հանդիպմանը, որը տեղի ունեցավ այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանը 4:2 հաշվով հաղթեց Ղազախստանին։

Հանդիպման հերոս դարձավ Նիկիտա Խրոմիխը, որը հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ալբերտ Աղաջանովը ևս մեկ գոլ խփեց։

Վեց հանդիպումների արդյունքում Հայաստանի հավաքականը տարավ հինգ հաղթանակ և մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի։

Վերջնական դասավորությունը 6-րդ խմբում

Հայաստան – 16 միավոր
Ղազախստան – 10 միավոր
Ալբանիա – 3 միավոր
Դանիա – 3 միավոր

Դանիան ու Ալբանիան դեռ կհանդիպեն իրար հետ, բայց այդ հանդիպումը խմբի ընդհանուր պատկերը չի փոխի։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ղազախստանը դեռ կարող է մասնակցել ԵՎՐՈ-2026-ին՝ անցումային խաղերի միջոցով։ Հատկանշական է, որ հենց Ղազախստանը համարվում էր խմբի ֆավորիտը, քանի որ մեծ փորձ ունի խոշոր մրցաշարերում, այդ թվում՝ ԵՎՐՈ-2016-ի բրոնզե մեդալները և 2021 թվականի աշխարհի առաջնությունում 4-րդ տեղը։

Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը 2026 թվականին կանցկացվի Լիտվայում և Լատվիայում՝ հունվարի 18-ից փետրվարի 8-ը։

Armenia Futsal


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։