Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրո-2026-ի եզրափակիչ փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը վառ մեկնարկ է տվել 2026 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում՝ կամային հաղթանակ տանելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ՝ 2:1 հաշվով։
Առաջին տուրի խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը սկզբում բաց թողեց գոլ, սակայն երկրորդ խաղակեսում կարողացավ փոխել հանդիպման ընթացքը։ Հաշիվը բացեց ուկրաինացի Վլադիսլավ Պերվեևը՝ դիպուկ հարվածով գրավելով Ալբերտ Աղաջանովի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։
Հայաստանի պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականի պատմական առաջին գոլը խփեց Միգրան Դերմենջյանը՝ օգտվելով Արսեն Պետրոսովի գեղեցիկ փոխանցումից կրունկով։ Այնուհետև Դերմենջյանը ձևակերպեց դուբլ և Հայաստանի հավաքականին բերեց առաջին պատմական հաղթանակը Եվրոյի եզրափակիչ փուլերում. Միքայել Գանդիլյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց հարձակվողի մոտ, որը կրկին կրունկով ուղարկեց այն Յուրի Սավենկոյի դարպասը։
Խաղի վերջնական հաշիվը՝ 2:1 Հայաստանի օգտին։ Մրցաշարի պաշտոնական աղբյուրների նշմամբ՝ թիմը բնավորություն ցուցադրեց բաց թողած գոլից հետո և արդյունավետ օգտագործեց իր պահերը։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունվարի 25-ին՝ Չեխիայի ֆուտզալի հավաքականի դեմ, որը նույն օրը կմրցի Լիտվայի հետ։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը.
#16 Ալբերտ Աղաջանով (Դ)
#6 Նիկիտա Խրոմիխ
#7 Վլադիմիր Սանոսյան (Կ)
#8 Դենիս Նևեդրով
#13 Արթուր Մելքոնյան
Պահեստայիններ. Էմին Գարաբեկյանց (Դ), Համլետ Մանուկյան, Միքայել Գանդիլյան, Սարգիս Մարգարյան, Արսենի Պետրոսյան, Գարեգին Մաշումյան, Արսեն Պետրոսով, Աղասի Եղիազարյան, Միգրան Դերմենջյան։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0