Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2026-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մտնում է 2026 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը պատրաստության ակտիվ փուլ։ Արդեն հունվարի սկզբին հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք, որը կարևոր փուլ կլինի կազմի ձևավորման և խաղային կապերի մշակման համար։
Հավաքը կանցկացվի հունվարի 6-ից 18-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում և Ֆուտբոլի ակադեմիայում։ Գրեթե երկու շաբաթվա ընթացքում թիմը կաշխատի տակտիկական սխեմաների, ֆիզիկական պատրաստվածության և խաղացողների փոխգործակցության վրա։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հաստատել է ընդլայնված կազմը՝ նախապատրաստական փուլին հրավիրված ֆուտզալիստների ցանկը։ Այն ընդգրկում է՝
- Աղաջանով Ալբերտ - ՏԶՄՍ Տուլա
- Ղազարյան Սուրեն - Երևան
- Ղարաբեկյանց Էմին - Յունիսպորտ
- Սանոսյան Վլադիմիր - Նորիլսկի Նիկել
- Մելքոնյան Արթուր - Լիպեցկ
- Նևեդրով Դենիս - Տյումեն
- Խռոմիխ Նիկիտա - ՏԶՄՍ Տուլա
- Մաշումյան Գարեգին - Սիևն
- Մանուկյան Համլետ - Յունիսպորտ
- Պատատյան Արթուր - Երևան
- Դերմենջյան Միհրան - Երևան
- Մարգարյան Սարգիս - Յունիսպորտ
- Վասիլև Պուտրուս - Յունիսպորտ
- Պետրոսյան Արսենի - Նովայա- Գեներացիա
- Եղիազարյան Աղասի - Երևան
- Ղանդիլյան Միքայել - Էիր-Աերո
- Պետրոսով Արսեն - Տորպեդո
Հավաքից հետո Հայաստանի ֆուտզալի հավաքականը կմեկնարկի Եվրոպայի առաջնությունում։ Խմբային փուլի առաջին խաղը կկայանա հունվարի 22-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հունվարի 25-ին հայ ֆուտզալիստները կմրցեն Չեխիայի հետ, իսկ հունվարի 28-ին խմբային փուլը կեզրափակեն Լիտվայի դեմ խաղով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0