Հայաստանի հավաքականը կմասնակցի Քրիստյան Պալուսալուի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին Տալլինում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 6-9-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի կունենա Քրիստյան Պալուսալուի հիշատակին նվիրված 37-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 14 երկրի ըմբիշներ։ Հայկական ըմբշամարտի երկրպագուների համար այս մրցաշարը հատկապես ուշագրավ է, քանի որ Հայաստանը հանդես է գալու ամենաուժեղ կազմերից մեկով։
Էստոնիայի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարին մասնակցելու է «ամենանվանի հավաքականը՝ Հայաստանը», որի կազմում ընդգրկված են օլիմպիական բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը և Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Հայաստանի կազմերը
Հունահռոմեական ոճ
-
60 կգ — Սուրեն Աղաջանյան
-
63 կգ — Արմեն Սուքիասյան
-
67 կգ — Սլավիկ Գալստյան, Յուրիկ Հովեյան
-
72 կգ — Գասպար Տերտերյան, Աշոտ Խաչատրյան, Գոռ Խաչատրյան
-
77 կգ — Մալխաս Ամոյան, Սամվել Տերտերյան
-
82 կգ — Սամվել Գրիգորյան, Մարտիկ Պետրոսյան
-
87 կգ — Գևորգ Թադևոսյան
-
97 կգ — Հայկ Խլոյան, Ռուբեն Գևորգյան
-
130 կգ — Արամայիս Հարությունյան
Գլխավոր մարզիչ՝ Արմեն Բաբալարյան
Ազատ ոճ
-
57 կգ — Մանվել Խնձրցյան
-
61 կգ — Մեժլում Մեժլումյան
-
65 կգ — Արսեն Հարությունյան, Արման Մուսիկյան
-
70 կգ — Դավիթ Մարգարյան
-
74 կգ — Նարեկ Հարությունյան
-
79 կգ — Հրայր Ալիխանյան, Հայկ Պապիկյան
-
86 կգ — Ռազմիկ Եփրեմյան
-
92 կգ — Կնյազ Իբոյան, Մուշեղ Մկրտչյան
-
97 կգ — Գուրգեն Սիմոնյան
-
125 կգ — Խաչատուր Խաչատրյան
Գլխավոր մարզիչ՝ Հաբեթնակ Կուրղինյան
Մրցաշարի մասնակցող երկրներ
Բացի Հայաստանից, մրցաշարին իրենց մասնակցությունն են բերում ըմբիշներ նաև հետևյալ երկրներից՝
Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ավստրիա, Լեհաստան։
Kristjan Palusalu-ի անվան մրցաշարը Բալթյան տարածաշրջանի ամենահեղինակավոր միջոցառումներից է ըմբշամարտում և լավ հարթակ է միջազգային փորձ ձեռք բերելու ու Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու համար։

Հայաստանի թիմերին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ Տալլինում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0