Հայաստանի բասկետբոլի հավաքականը կրկին հաղթեց Կոստա Ռիկային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը երկրորդ անընդմեջ բարեկամական հանդիպումն անցկացրեց Կոստա Ռիկայի հետ և կրկին հաղթանակ տոնեց՝ 103:90 հաշվով։
Խաղն անցկացվեց ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում։ Հայկական հավաքականի առաջատարն այս անգամ ևս դարձավ թիմի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, ով հավաքեց 19 միավոր, կատարեց 8 արդյունավետ փոխանցում և 3 անդրադարձ։ Առաջին խաղում նա նույնպես ամենաարդյունավետն էր՝ 21 միավոր, 6 անդրադարձ, 4 փոխանցում։
Սփայթին հրաշալի աջակցեցին Անթո Բալյանը (18 միավոր), Քոննոր Էսսիջյանը (17), Զաք Թավիթյանը (16) և Քսավյե Քիլիսյանը (10)։
Հիշեցնենք, որ առաջին խաղը կայացել էր հունիսի 7-ին, որտեղ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ էր տարել՝ 86:62 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0