Հայաստանի բասկետբոլի հավաքականը կխաղա Կոստա Ռիկայի դեմ
Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Կոստա Ռիկայի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կկայան ԱՄՆ-ում․
- Հունիսի 6-ին՝ Ֆրեզնոյում
- Հունիսի 8-ին՝ Գլենդեյլում
Կոստա Ռիկայի հավաքականը ՖԻԲԱ-ի վարկանիշում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 92-րդ։
Հայաստանի հավաքականի համար ընկերական հանդիպումները ԱՄՆ-ում դարձել են գեղեցիկ ավանդույթ․ սա արդեն երրորդ տարին անընդմեջ է։ 2023-ին թիմը հանդիպեց Ֆրանսիայի հետ, 2024-ին՝ Իռլանդիայի և Գվատեմալայի, իսկ այս տարի նրա մրցակիցը կլինի Կոստա Ռիկան։ Այս խաղերը ոչ միայն օգնում են թիմին պատրաստվել պաշտոնական մրցաշարերին, այլև հնարավորություն են տալիս մարզչական շտաբին դիտարկել նոր խաղացողների, ովքեր հանդես են գալիս ուսանողական լիգաներում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0