Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ առաջին ընկերական խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը (FIBA 91), ամերիկացի մասնագետ Ռեքս Քալամյաեայի գլխավորությամբ, վստահ հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի հավաքականի (FIBA 74) նկատմամբ առաջին ընկերական խաղում։ Հանդիպումն անցկացվեց հունիսի 7-ին՝ Ֆրեզնոյում (Կալիֆորնիա) և ավարտվեց 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։
Հայաստան — Կոստա Ռիկա 86:62
Հայաստանի հավաքականի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը՝ վաստակելով 21 միավոր, 6 անդրադարձ, 4 փոխանցում և 1 խլում։
Արտյոմ Թավաքալյանը նույնպես փայլեց խաղում՝ վաստակելով 18 միավոր, 5 անդրադարձ և 3 փոխանցում։
NCAA-ից Կոնոր Էսսիջյանը թիմի ակտիվին ավելացրեց 15 միավոր, 3 անդրադարձ և 2 փոխանցում։
Եվս մեկ NCAA խաղացող՝ Անտո Բալյանը, հանդիպումն ավարտեց 9 միավորով, 5 անդրադարձով և 2 փոխանցումով։
Այլ արդյունավետ խաղացողներ էին՝
Ալբերտ Թադևոսյան — 6 միավոր, 3 անդրադարձ,
Ավետիս Կարագավուրյան — 7 միավոր,
Զաք Թավիտյան — 4 միավոր, 5 անդրադարձ,
Դավիթ Խաչատրյան — 3 միավոր, 5 անդրադարձ,
Քսավյե Քիլիսյան — 3 միավոր։
Յուրա Մելիքյանը և Դանիել Կիրակոսյանը չհավաքեցին միավորներ։

Հայաստանի և Կոստա Ռիկայի հավաքականների հաջորդ ընկերական խաղը կկայանա հունիսի 9-ին՝ Գլենդեյլում (Կալիֆորնիա), Կալիֆորնիայի ժամանակով՝ հունիսի 8-ին, ժամը 19:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0