Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը՝ Բելառուսի դեմ խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել առաջիկա միջազգային հանդիպմանը։ Մարտի 22-ին թիմը մեկնարկել է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում / Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ ժամը 18:00-ին անցկացվել է թիմի առաջին մարզումը։
Առաջին օրը մարզումային գործընթացին միացել է ֆուտբոլիստների խումբ, որոնք ներկայացնում են ինչպես Հայաստանի առաջնության առաջատար ակումբները, այնպես էլ արտասահմանյան թիմերը։
- Հենրի Ավագյան - «Փյունիկ»
- Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
- Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»
- Գոռ Մատինյան - «Ուրարտու»
- Կամո Հովհաննիսյան - «Արարատ Արմենիա»
- Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
- Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
- Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
- Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
- Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)
- Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ
- Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
- Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ Երևան
- Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
- Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
- Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ Երևան
- Ֆին Գերագուսյան - «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Մարզչական շտաբը՝ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ, աստիճանաբար հավաքում է ամբողջական կազմը. մնացած հրավիրված ֆուտբոլիստները կմիանան թիմին մարտի 23-ին և 24-ին։
Հավաքը անցկացվում է Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը պատրաստվելու շրջանակում, որը կկայանա մարտի 29-ին Երևանում։ Խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0