Հայաստանի հավաքականը երեք հորիզոնականով իջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային ֆուտբոլային հավաքականը զիջել է երեք տեղ և զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի հուլիսի 10-ին հրապարակված թարմացված վարկանիշում։ Սա ազգային թիմի ամենավատ արդյունքն է 2019 թվականի ապրիլից ի վեր, երբ Հայաստանը 106-րդն էր։
Հունիսին Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց արտագնա խաղերում՝ 2:5 հաշվով պարտվեց Կոսովոյին և 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ։
2026 թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցակիցների թվում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Պորտուգալիան՝ 6-րդ տեղը։ Հունգարիան գտնվում է 38-րդ հորիզոնականում, Իռլանդիան՝ 60-րդում։
Ռեյտինգային աղյուսակի առաջին հնգյակում փոփոխություններ չկան․ առաջատարը գործող աշխարհի չեմպիոն Արգենտինան է, հաջորդում են Ֆրանսիան, Բելգիան, Անգլիան և Բրազիլիան։ Պորտուգալիան շրջանցել է Նիդերլանդներին և բարձրացել 6-րդ տեղ։ Տասնյակում վերադարձել է նաև Խորվաթիան՝ Իտալիային թողնելով 11-րդ հորիզոնականում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0