Հայաստանի ազգային հավաքականը երկու տեղով հետ է իջել FIFA-ի թարմացված վարկանիշում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 19-ին հրապարակված FIFA-ի թարմացված վարկանիշում Հայաստանի հավաքականը կորցրել է երկու տեղ և այժմ գտնվում է 106-րդ հորիզոնականում։
2026 թվականի մարտ ամիսը մինչև ազգային թիմը պաշտոնական հանդիպումներ չի անցկացնի, ինչը նշանակում է՝ չի կարողանա բարելավել իր դիրքը աղյուսակում։ Միևնույն ժամանակ շարունակական անկման ռիսկը մնում է․ դեկտեմբերի մեկնարկող Աֆրիկայի ազգերի գավաթին կմասնակցեն հավաքականներ, որոնք գտնվում են Հայաստանից ցածր և կարող են շրջանցել նրան։

Նոյեմբերին թիմը անցկացրեց երկու հանդիպում՝ պարտվելով Հունգարիային 0:1 հաշվով և Պորտուգալիային՝ 1:9։
Փոփոխություններ են եղել նաև վարկանիշի առաջատար հատվածում։ Իսպանիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան պահպանել են իրենց տեղերը լավագույն քառյակում։ Բրազիլիան բարձրացել է՝ շրջանցելով Պորտուգալիային և Նիդեռլանդներին, իսկ Խորվաթիան դուրս է մղել Իտալիային լավագույն տասնյակից։
FIFA-ի լավագույն տասնյակը նոյեմբերի 19-ի դրությամբ․
Իսպանիա
Արգենտինա
Ֆրանսիա
Անգլիա
Բրազիլիա
Պորտուգալիա
Նիդեռլանդներ
Բելգիա
Գերմանիա
Խորվաթիա
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0