Հայաստանի հավաքականը թարմացրել է մարզչական շտաբը մարտի հավաքից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում փոփոխություններ են եղել: Ֆիզիկական պատրաստության նոր մարզիչ է նշանակվել սերբ մասնագետ Պրեդրագ Բոժիչը:
43-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Սերբիայի հավաքականում, ինչպես նաև Բելգրադի «Պարտիզան» ակումբում, որտեղ իրեն հաստատել է որպես փորձառու ֆիզպատրաստության մարզիչ:
Այս պաշտոնում Բոժիչը փոխարինել է իսպանացի Խավիեր Մինյանոյին, որը շարունակելու է իր կարիերան Իսպանիայում:
Պրեդրագ Բոժիչը արդեն սկսել է իր պարտականությունները և անցկացրել առաջին մարզումը ազգային թիմի հետ մարտի հավաքի շրջանակում՝ նախապատրաստվելով ընկերական խաղին Բելառուսի դեմ:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0