Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Վրաստանի դեմ խաղին
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի առաջին մարզումը տեղի կունենա այսօր՝ 17:30-ին։ Այսպիսով, թիմը պաշտոնապես սկսում է պատրաստությունը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում Վրաստանի հավաքականի դեմ կարևոր հանդիպումներին, որոնք կկայանան մարտի 20-ին և 23-ին։
Հավաքականի տրամադրության տակ արդեն գտնվում են հետևյալ ֆուտբոլիստները.
- Օգնեն Չանչարևիչ («Նոա»)
- Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»)
- Վարազդատ Հարոյան («Փյունիկ»)
- Հովհաննես Համբարձումյան («Նոա»)
- Սերգեյ Մուրադյան («Նոա»)
- Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»)
- Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»)
- Գոռ Մանվելյան («Նոա»)
- Արտակ Դաշյան («Նոա»)
- Սողոմոն Ուդո («Փյունիկ»)
- Նիկոլաս Կալուկյան («Ուրարտու»)
- Պետիկ Մանուկյան (ԲԿՄԱ)
- Արաիկ Էլոյան (ԲԿՄԱ)
- Արթուր Միրանյան («Կլուժի համալսարան», Ռումինիա)
Այսօր ավելի ուշ թիմին կմիանան Արսեն Բեգլարյանը, Նաիր Տիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերովյանը։
Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականին կմիանան Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Գրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստեփա Մկրտչյանը։
Իսկ մարտի 18-ին ազգային թիմին կմիանան Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0