«Սաութհեմփթոնը» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին» Էդուարդ Սպերցյանի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անգլիական «Սաութհեմփթոն» ակումբը պաշտոնական առաջարկ է ներկայացրել «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Ինչպես հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը, տրանսֆերի գումարը կազմում է 12 միլիոն եվրո։
Աղբյուրի տեղեկություններով՝ ռուսական ակումբի ղեկավարությունը արդեն ստացել է գրավոր առաջարկը և այս պահին ուսումնասիրում է գործարքի պայմանները։ «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլ Ստիլը 25-ամյա հայ ֆուտբոլիստին տեսնում է որպես թիմի առանցքային խաղացող և նախատեսում է խաղային մոդելը կառուցել նրա շուրջ։
Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնը» ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս Անգլիայի Չեմփիոնշիփում և առաջին տուրից հետո ունի 3 միավոր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաութհեմփթոնի ակումբը լրջորեն հետաքրքրված է Սպերցյանի ձեռքբերմամբ, ով ՌՊԼ-ի ամենաթանկարժեք խաղացողներից է և Հայաստանի հավաքականի առաջատարն է։
Էդուարդ Սպերցյանը այս մրցաշրջանի Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում երեք խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0