Սարգիս Ադամյանը շարունակում է մարզվել «Կյոլն U21»-ի հետ և պահանջում է փոխհատուցում հեռանալու համար
Photo: GEISSBLOG
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
32-ամյա Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է «Կյոլն»-ի կրկնակի կազմի (U21) հետ և վերջնականապես հրաժարվել է առանց փոխհատուցման պայմանագիրը լուծելուց։
Geissblog-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ակումբում վաստակում է ամսական ավելի քան 100 հազար եվրո և գործող պայմանագիրը դիտում է որպես իր կարիերայի վերջին խոշոր պայմանագիրը։ Դրա ավարտին մնում է մոտ 11 ամիս, և Ադամյանը մտադիր է հնարավոր պայմանագրի խզման դեպքում ստանալ բարձր վեցանիշ գումար։
Ավելի վաղ հարձակվողը նախնական համաձայնություն ուներ Գերմանիայի երրորդ լիգայի «Օսնաբրյուք» ակումբի հետ, սակայն գործարքը չկայացավ։ Աղբյուրի տվյալներով՝ կողմերը գրեթե պայմանավորվել էին անցման մասին, սակայն խաղացողի ներկայացուցիչները պահանջել էին բարելավել պայմանները, ինչն էլ բանակցությունների խափանման պատճառ դարձավ։
«Կյոլն»-ի և Ադամյանի տրամադրության տակ մնում է մոտ չորս շաբաթ՝ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ լուծում գտնելու համար։ Հակառակ դեպքում, հայ հարձակվողը կարող է մնացած ժամանակահատվածը անցկացնել պայմանագրի շրջանակում՝ առանց հիմնական կազմում հանդես գալու։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0