Սանի Բուխարին «Փյունիկից» հետո կարիերան կշարունակի Իսպանիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սանի Բուխարին Երևանի «Փյունիկի» հետ պայմանագրի ավարտից հետո պայմանագիր է ստորագրել իսպանական «Վալյադոլիդի» հետ։ Ֆուտբոլիստը հանդես կգա ակումբի պահեստային թիմում։
Բուխարին Հայաստանի առաջնությունում խաղում է 2022 թվականից, որտեղ էլ նորամուտն է նշել մեծահասակների ֆուտբոլում։ Սկզբում նիգերիացին պաշտպանել է «Վանի» գույները, այնուհետև տեղափոխվել է «Փյունիկ»։ Այդ ընթացքում նա Հայաստանի առաջնությունում անցկացրել է 73 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Բացի այդ, կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում մեկ հանդիպում է անցկացրել Կոնֆերենցիաների լիգայում։ Այդ խաղում Բուխարին խփել է հաղթական գոլը սլովենական «Ցելյեի» դարպասը (1-0)։
«Վալյադոլիդի» պահեստային թիմը, որի կազմում այժմ հանդես կգա ֆուտբոլիստը, խաղում է Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում, իսկ ակումբի հիմնական թիմը հանդես է գալիս երկրի ուժեղությամբ երկրորդ դիվիզիոնում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0