Սանդրո Պերկովիչ. «Մենք հավատում ենք մեզ և ամեն ինչ կանենք հանուն հայկական ֆուտբոլի»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի 1/16 եզրափակչի վիճակահանության արդյունքները, որոնց համաձայն հայկական ակումբը կմրցի Նիդեռլանդների «ԱԶ» Ալկմարի հետ։
«Նոա»-ի գլխավոր մարզիչը նշել է մրցակցի բարձր մակարդակը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է իր թիմի հնարավորությունների հանդեպ վստահությունը և պայքարելու վճռականությունը մինչև վերջ։
«Մենք գիտակցում ենք մեր մրցակցի մակարդակը և այն մարտահրավերը, որը մեզ սպասում է։ Սա շատ ուժեղ թիմ է․ նրանց վերջին արդյունքները դրա վառ ապացույցն են, իսկ այն փաստը, որ նախորդ մրցաշրջանում նրանք հասել են ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ, շատ բան է ասում։ Սակայն մենք նույնպես հավատում ենք մեզ և առաջինից մինչև վերջին րոպեն ամեն ինչ կանենք՝ մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի համար»։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլում «Նոա»-ն կմրցի «ԱԶ» Ալկմարի հետ։ 1/16 եզրափակչի հանդիպումները կարևորագույն փորձություն կլինեն հայկական ակումբի համար եվրոպական ասպարեզում։ Սա կլինի պատմության մեջ առաջին անգամ, երբ հայկական ակումբը կմասնակցի եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1