Սանդրո Պերկովիչ․ ««Լինքոլնի» հետ խաղը բարդ փորձություն է լինելու, սակայն մենք պատրաստ ենք»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մամուլի ասուլիս է անցկացրել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Լինքոլն Ռեդ Իմփսի» դեմ առաջին խաղից առաջ։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Հայկական թիմի մարզիչը նշեց, որ արհեստական խոտածածկով մարզադաշտը որոշակի առավելություն է տալիս մրցակցին, բայց թիմը կփորձի հարմարվել։
«Այո, սա փոքր առավելություն է տանտերերի համար, բայց մենք կփորձենք հարմարվել։ Այստեղ եղանակը նման է երևանյան շոգին, սակայն մի փոքր ավելի խոնավ է։ Մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է հարմարվենք եղանակային ցանկացած պայմանների»։
Պերկովիչը նաև անդրադարձավ թիմի կազմի իրավիճակին՝ նշելով, որ Հովհաննես Հարությունյանը չի մեկնել թիմի հետ։
«Ցավոք սրտի, եվրագավաթների համար հայտացուցակ կազմելու որոշ սահմանափակումներ ունենք, և Հովհաննես Հարությունյանը չի կարողացել մեկնել մեզ հետ։ Մնացած բոլոր խաղացողները պատրաստ են»։
Խոսելով մրցակցի մասին՝ Պերկովիչը ընդգծեց նրանց փորձառությունը.
«Ես մեծ հարգանք եմ տածում մեր մրցակցի հանդեպ։ Նրանց ֆուտբոլիստների մեծ մասը 30-ից բարձր տարիքի է։ Սրանք շատ փորձառու իսպանացի խաղացողներ են։ Մենք գիտենք իսպանացի ֆուտբոլիստների հատկությունները։ Ակնհայտ է, որ մեզ վաղը բարդ և փորձություններով լի հանդիպում է սպասում»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0